Միանում ես մեր փակ Telegram համայնքին, որտեղ 21 օր շարունակ հասանելի է լինելու ամբողջ ծրագիրը։





Եթե ուզում ես նիհարել, բայց չես ուզում ամբողջ կյանքդ դիետայից դիետա անցնել։
Եթե ուզում ես վերջապես հասկանալ քո օրգանիզմն ու սնունդը, ոչ թե ուղղակի հետևել պատրաստի մենյուի։
Եթե ուզում ես սովորել՝ ինչպես պահել արդյունքը նաև ծրագրից հետո։
Եթե ուզում ես իմանալ՝ ինչպես սնվել տանը, ռեստորանում, ճանապարհորդելիս կամ տոն օրերին՝ առանց ամեն ինչ փչացնելու զգացողության։
Եթե ուզում ես հասկանալ՝ ինչ մարզում է պետք հենց քո նպատակի համար, ոչ թե պարզապես կրկնել պատահական վարժություններ։
Եթե ուզում ես, որ 21 օրից հետո քեզ այլևս պետք չլինի մեկը, ով ամեն օր կասի՝ ինչ ուտել ու ինչ անել։
Միանում ես մեր փակ Telegram համայնքին, որտեղ 21 օր շարունակ հասանելի է լինելու ամբողջ ծրագիրը։
Ամեն օր ստանում ես կարճ ու կիրառելի դասեր՝ սննդի, օրգանիզմի, մարզումների ու առողջ սովորությունների մասին։
Ստանում ես պատրաստի սննդակարգ և տարբերակներ, բայց նպատակը միայն դրանց հետևելը չէ․ սովորելու ես ինքնուրույն ճիշտ ընտրություն անել։
Հետևում ես մարզումների ծրագրին՝ հստակ բացատրություններով՝ ինչ ես անում և ինչու։
Մենք պարբերաբար կապի մեջ ենք լինելու քեզ հետ՝ Telegram-ի կարճ վիդեոներով, խորհուրդներով ու պատասխաններով։
21 օրվա ընթացքում քայլ առ քայլ աշխատում ես քաշի, կազմվածքի և սովորությունների վրա, միաժամանակ հավաքելով գիտելիքներ, որոնք կարող ես կիրառել նաև ծրագրից հետո։
Իմ մոտեցման հիմքում ոչ թե խիստ դիետաներն են, այլ ապրելակերպին համապատասխան, գիտականորեն հիմնավորված և երկարաժամկետ կիրառելի համակարգի ստեղծումը։
Ես ձեռք բերեցի առողջ սնվելու վարքային սովորություններ, ինչի համար շատ ուրախ եմ: Հասկացա, որ առանց շաքար էլ հնարավոր է համով ուտել: Ու առհասարակ, ծրագրից դուրս էլ կշարունակեմ էսպես: Մերսի համով բաղադրատոմսերի, օգտակար ինֆոյի ու մոտիվացնելու համար:
3 շաբաթվա ծրագիրն ինձ համար հենց էսպես անցավ: Նիհարել եմ 6 կգ:
Ասել, որ գոհ եմ ծրագրից՝ նշանակում ա ոչինչ չասել: Խոսեմ արդյունքից՝ −4 կգ ու −6 սմ որովայն: Եթե ինձ ասեին, որ առանց քաղցրի կյանք կա, կպատասխանեի, որ դա անհնար ա, բայց հիմա ապրում եմ առողջ ու զգում եմ ինձ անսահման լավ: Մերսի էսքան օգտակար ինֆոյով կիսվելու ու հետևողական լինելու համար: Հիմա ուտելուց առաջ կարդում եմ, թե ինչ եմ ուտում, ու միշտ հավաքում եմ իմ ափսեն:
Քաղցրի ու պարզ ածխաջրերի հանդեպ կախվածության բացակայություն, սննդի բաղադրիչները կարդալու սովորություն, այտուցների վերացում, ի վերջո՝ մոտ 3 կգ քաշի կորուստ: Շնորհակալ եմ:
Ամենամեծ ձեռքբերումը եղել է իմ ու սննդի հետ առողջ հարաբերությունը: Չեմ գայթակղվում այլևս ոչ օգտակար մթերքներով: Սնվում եմ առողջ, սիրով, ու շնորհակալ եմ ձեզ այսքանի համար:
Բարև ձեզ! −2,8 կգ: Սկսել եմ շատ շուտ արթնանալ ու կշտացած քնել: Ավելի առողջ եմ դարձել: Օրվա ընթացքում էներգիա ունեմ: Շաքարը չի ձգում: Հուսով եմ՝ կկարողանամ շարունակել այս ձևով: Շնորհակալ եմ Ձեզ կատարած աշխատանքի համար:
Շատ մերսի ծրագրի համար, որը շատ-շատ լավ, օգտակար սովորություններ ձևավորեց: Դրա շնորհիվ կարողացել եմ բալանսավորել սննդակարգս ու մինչ այսօր ունենալ կայուն քաշ՝ 62 կգ: Քաղցր դեռ շարունակում եմ չուտել, ու ինձ շատ լավ եմ զգում: Շարունակելու եմ բալանսավորել սննդակարգս ու մարզվել, որ սովորություններն էլ ավելի ամրապնդվեն ու դառնան մնայուն ողջ կյանքի համար:
Քաղցրի պահանջ բացարձակ չունեմ, երեկոյան ուշ ժամերի չեմ ուտում, բալանսավորված եմ սնվում, անպայման կարդում եմ բաղադրությունները ու 4 կգ քաշ եմ կորցրել՝ առանց ինձ տանջելու՝ համեղ սնվելով: Անչափ շնորհակալ եմ:
Հիմա կշարունակեմ առողջ սնվել հնարավորինս: Շատ լավ եմ զգում, քնի որակը լավացել է, ու էներգիաս է շատացել: Նիհարել եմ 2 կգ:
Ամենաէֆեկտիվ 3-շաբաթյա ծրագիրն էր, սիրով էլի կշարունակեի: Շատ նորություններ իմացա: Շնորհակալություն ձեզ:
Այս ընթացքում ես հա խմորեղեն էի պատրաստում ու գիտակցաբար չէի ուտում: Նախկինում չէի թխում, որ չուտեմ, հիմա թխում էի, որ այդ սովորույթը ձևավորեմ, ու ստացվեց: Դա ինձ համար սովորության հաղթանակ ա:
Ես իսկապես փոխվել եմ համային ընկալման մեջ: Ես էլ եմ զարմացած, ընկերներս էլ: Շատ շնորհակալ եմ Ձեզ:
Շնորհակալ եմ Ձեզ կատարած մեծ աշխատանքի համար: Այս ծրագրի ընթացքում կարողացա հաղթահարել քաղցրի հանդեպ իմ սերը եւ սովորեցի ճիշտ սնվել: Կորցրեցի 3,4 կգ ավելորդ քաշ եւ կշարունակեմ պահպանել այս սննդակարգը: Շատ նոր սննդատեսակներ ճանաչեցի:
Անչափ շնորհակալ եմ: Այսքան շատ տեղեկություն ստացա ճիշտ սնվելու, ճիշտ սնունդ ընտրելու հետ կապված:
Բարև ձեզ, շատ լավ եմ զգում: Կարդում եմ բաղադրությունը, եթե շաքար կա՝ առաջին հերթին հրաժարվում եմ: Քաշի իջեցում, շնչառության կարգավորում, մաշկի փոփոխություն: Շնորհակալ եմ այդ ամենի համար, դեռ շարունակելու եմ պահել:
Ծրագիրը հնարավորություն տվեց հասկանալ, որ առանց քաղցրի կարելի ա ապրել ու լավ զգալ: Սկսել եմ բալանսավորված սնվել, բաղադրությունը կարդալ, երեկոյան ժամերին չսնվել ու մարզվել: Դարձել եք երկարաժամկետ մոտիվացիայի հիմք:
Ես լիքը համեղ ու սննդարար համադրություններ բացահայտեցի՝ հումուս, ֆալաֆել, օրզոյով աղցան, հունական յոգուրտ և այլն, որ հետագայում միշտ կօգտագործեմ: Քաղցրի հանդեպ համարյա անտարբեր եմ դարձել: Նաև սննդի հետ անպայման հաց ուտելու ցանկությունն ա վերացել: Ընդհանրապես նաև քաշ եմ կորցրել, բայց ինձ համար ավելի շատ սննդային սովորությունների դրական փոփոխություններն են կարևոր:
Գործս փոխելուց հետո անկառավարելի քաղցրակեր էի դարձել: Հիմա հասկանում եմ, որ կարող եմ զսպվել, ու ինձ ավելի լավ եմ զգում: Շնորհակալ եմ շատ:
Ծրագիրը հոյակապ էր, ես ձեռք եմ բերել նոր սովորություններ ու այդպես էլ կշարունակեմ: Մոտիվացրել եք ինձ ու փոխել եք իմ մտածելակերպը: Նիհարել եմ 4 կգ, շատ գոհ եմ:
Հպարտություն եմ զգում, որ հաղթահարեցի: Շատ կցանկանայի, որ նմանատիպ ծրագրեր շատ լինեն:
Ես սկսել եմ պատրաստել տանը, ու ինձ համար մեծ ձեռքբերում ա, քանի որ փոքր ու գերակտիվ բալիկիս հետ միշտ նվնվում էի: Անկեղծ՝ էդ ձեր մոտիվացիայի արդյունքն ա: Ապրեք, որ էսքան բաց եք, անկեղծ ու միշտ հասանելի:
Շնորհակալ ենք անսահման: Շատ ինֆորմատիվ էր, անընդհատ հետ եմ գալիս ու նայում: Իսկապես ամեն ինչ շատ մանրամասն էր ասվում:
Ներառում է՝
Ներառում է Standard-ի ամբողջը + ավելի անձնական մասնակցություն ու վերահսկողություն՝
Ընտրեք փաթեթը հենց հիմա՝ մինչև ակցիայի ավարտը
Ընտրեք Ձեզ հարմար փաթեթը վերևում։ Հետո՝ 21 օր համակարգված աշխատանք ինքներդ Ձեզ վրա։
Ընտրել փաթեթը →